Հետևեք մեզ։

Կայացել է Բագրատ Սրբազանն ընդդեմ լրագրող Դավիթ Լևոնյանի գործով դատական նիստը (տեսանյութ)

16:11, 11 նոյեմբեր 2024
Կայացել է Բագրատ Սրբազանն ընդդեմ լրագրող Դավիթ Լևոնյանի գործով դատական նիստը (տեսանյութ)

Այսօր կայացավ դատական նիստ՝ Բագրատ Սրբազանն ընդդեմ CIVIC-ի լրագրող Դավիթ Լևոնյանի։ Փաստաբան Աննա Փիլոսյանի փոխանցմամբ՝ հաջորդ դատական նիստը նշանակվել է հունվարի 22-ին։

Հիշեցնենք, որ ս.թ. ապրիլի 27-ին, «Յութուբ» մուլտիմեդիա էլեկտրոնային հարթակի «Civic News» ալիքի էջում հրապարակվել է 8 ր. 39 վրկ. տևողությամբ տեսանյութ՝ «Բագրատ «սրբազանի ու ԿԳԲ-ի կապը. Ով է նա ու ինչի՞ է ցանկանում հասնել» վերտառությամբ, որում «լրագրող» մասնագիտությամբ, Դավիթ Լևոնյան անուն ազգանունով ներկայացող անձը ստահոդ, կեղծ և փաստազուրկ մեղադրանքներ ու զրպարտանքներ է հնչեցնում Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հասցեին:

Նշյալ անձը Բագրատ Սրբազանին մեղադրում է (մեջբերումը վերոնշյալ «հաղորդման» էլեկտրոնային կապից է) «ռուսական ԿԳԲ-ի գործակալ լինելու, «Կրեմլից» միլիոնավոր դոլարներ ստանալու, հայ-ադրբեջանական պատերազմ հրահրելու» համար։

Մանրամասները՝ տեսանյութում։