Հետևեք մեզ։

Ընդդիմությունը փորձել է ինչ-որ հաջողության հասնել փողոցում, բայց նրանց պետք է հանրային աջակցություն, որը չունեն. Կիբախիձե

18:01, 11 նոյեմբեր 2024
Ընդդիմությունը փորձել է ինչ-որ հաջողության հասնել փողոցում, բայց նրանց պետք է հանրային աջակցություն, որը չունեն. Կիբախիձե

Ընդդիմությունը փորձել է ինչ-որ հաջողություն ունենալ փողոցում, բայց ընտրություններում և փողոցում հաջողության հասնելու համար անհրաժեշտ է նույն ռեսուրսը։ Դա հանրային աջակցությունն է, որը նրանք չունեն։ Այս մասին լրագրողներին հայտնել է այցով Բաքվում գտնվող Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն:

«Չորս տարի առաջ ընդդիմությունը նույն փորձն արեց, և նրանք որոշակի հաջողության հասան, քանի որ այն ժամանակ մենք արտաքին միջամտությունների արդյունքում ստիպված էինք գնալ բանակցությունների և ստորագրել ապրիլի 19-ի պայմանագիրը, իսկ հիմա նրանք նույնիսկ չունեն ռեսուրսներ։ Ուստի գործընթացները շատ հեշտ կիրականացվեն։ Առաջիկայում ԿԸՀ-ում կամփոփվեն ընտրությունների արդյունքները, ապա մինչև ամսվա վերջ կկայանա խորհրդարանի առաջին նիստը, իսկ դրանից մի քանի օրից կհաստատվի կառավարության նոր կազմը։ Ամենայն հավանականությամբ, այս ամենը կլինի մինչև ամսվա վերջ։ Գործընթացները կշարունակվեն շատ սահուն։ Հանրային աջակցությունը իշխանության, իշխող թիմի կողմից է, իսկ ընդդիմության կողմից աջակցությունը գործնականում զրոյական է, դա է գլխավորը։ Ընդդիմությունը փորձել է ինչ-որ հաջողության հասնել փողոցում, բայց ընտրություններում ու փողոցում հաջողության հասնելու համար նրանց պետք է նույն ռեսուրսը, որը հանրային աջակցությունն է, դա նրանք չունեն»,- ասել է վարչապետը։

Վերլուծական