ՀՀ քննչական կոմիտեում կատարված ուսումնասիրությամբ պարզվել է, որ մոպեդ երկանիվ տրանսպորտային միջոցների մասնակցությամբ 2024թ․ տեղի է ունեցել 70 ճանապարհատրանսպորտային պատահար, որոնց հետևանքով տարբեր մարմնական վնասվածքներ են ստացել հիմնականում մոպեդների վարորդները, 2 դեպքում արձանագրվել է մահ:
Պատահարների զգալի մասի պարագայում ՃԵԿ կանոնների խախտումները տեղի են ունեցել մոպեդի վարորդների կողմից։
ՃՏ պատահարների, հանցագործությունների նախականխման նպատակով ՀՀ ՔԿ ԵՔՔՎ ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի կողմից համապատասխան միջնորդագրեր են ներկայացվել իրավասու երկու պետական մարմիններին։