Նոյեմբերի 4-ից 10-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 463 դեպք, որից 184-ը՝ արտակարգ:
Մասնավորապես՝ հրդեհի՝ 101, փլուզման, քարաթափման, բնական հրդեհի, երկրաշարժի, որոնողափրկարարական՝ 1-ական, ցրտահարության, զինամթերքի հայտնաբերման՝ 2-ական, օձի նկատման, ուժեղ քամու՝ 3-ական, թունավորման՝ 4, կեղծ ահազանգի՝ 5, ինքնասպանության փորձի՝ 16, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 68, ինչպես նաև՝ կենցաղային կանչի՝ 183, հրդեհի ծագման սպառնալիքի՝ 22, հրդեհի կեղծ կանչի՝ 23, 26 այլ դեպքեր: