Հետևեք մեզ։

Քննարկվել են Ֆոլկե Բերնադոտ ակադեմիայի հետ համագործակցության ընդլայնման հնարավոր հեռանկարները

18:57, 11 նոյեմբեր 2024
Քննարկվել են Ֆոլկե Բերնադոտ ակադեմիայի հետ համագործակցության ընդլայնման հնարավոր հեռանկարները
ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը հանդիպում է ունեցել Ֆոլկե Բերնադոտ ակադեմիայի գլխավոր տնօրեն Փեր Օլսոն Ֆրիդի հետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:
 
 
Դավիթ Կարապետյանը վերահաստատել է ՀՀ կառավարության հանձնառությունը՝ ուղղված ժողովրդավարական բարեփոխումների իրականացմանը, ինստիտուցիոնալ կարողությունների զարգացմանը և Հայաստանի դիմակայունության բարձրացմանը:
 
 
ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարն իր զրուցակցին է ներկայացրել սեպտեմբերին Հայաստանում առաջին անգամ տեղի ունեցած «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովը՝ ընդգծելով դրա շարունակականության ապահովման կարևորությունը միջազգային մարտահրավերների բարձրաձայնման և դրանց հասցեագրման հարցում:
 
 
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Ֆոլկե Բերնադոտ ակադեմիայի հետ համագործակցության ընդլայնման հնարավոր հեռանկարներին:
 
 
Այս համատեքստում Դավիթ Կարապետյանը բարձր է գնահատել Ակադեմիայի դերը հակամարտությունների կանխարգելման, խաղաղության հաստատման և կարողությունների զարգացման հարցում՝ ընդգծելով դրա ներգրավվածության կարևորությունը Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության աշխատանքներում: