Հետևեք մեզ։

Թրամփը ցանկանում է հենց առաջին օրն Ուկրաինային ու Ռուսաստանին բանակցությունների սեղանի շուրջ նստեցնել

19:03, 11 նոյեմբեր 2024
Թրամփը ցանկանում է հենց առաջին օրն Ուկրաինային ու Ռուսաստանին բանակցությունների սեղանի շուրջ նստեցնել

ԱՄՆ նախագահի ընտրությունում հաղթած Դոնալդ Թրամփը ցանկանում է իր նոր նախագահական ժամկետի առաջին օրը բանակցություններ կազմակերպել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև։ Այդ մասին հայտնել է Թրամփի մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը:

 

Թրամփը նախկինում խոստացել էր, որ կկարողանա հասնել ուկրաինական հակամարտության բանակցային կարգավորմանը։ Նա բազմիցս հայտարարել է, որ կարող է Ուկրաինայում հակամարտությունը լուծել մեկ օրում, հաղորդում է ABC News-ը։

 

Թրամփի խոսնակ Քերոլայն Լևիթն ասել է, որ Թրամփը այժմ կկարողանա «բանակցել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության համաձայնագրի շուրջ»։

 

«Դա ներառում է հենց առաջին օրն Ուկրաինային ու Ռուսաստանին բանակցությունների սեղանի շուրջ նստեցնելը, որպեսզի վերջ դրվի այդ պատերազմին»,- նշել է Լևիթը: