Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը քննարկել են ձմռան ամիսներին Ուկրաինայի նախապատրաստմանն աջակցելու հարցը։
ՏԱՍՍ-ը փոխանցում է, որ այս մասին հայտարարել է բրիտանական կառավարության ղեկավարի գրասենյակը՝ Փարիզում Մեծ Բրիտանիայի վարչապետի և Ֆրանսիայի նախագահի հանդիպման արդյունքներով։
Նշվում է, որ Մակրոնն ու Սթարմերը բանակցությունները սկսել Ուկրաինայում տիրող իրավիճակի քննարկմամբ, այդ թվում՝ այդ երկրի դիրքերը մինչև ձմռան սկիզբ ամրապնդելու հարցի շուրջ:
Բացի այդ, նրանք մտահոգություն են հայտնել Գազայի հատվածում և Լիբանանում տիրող իրավիճակի վերաբերյալ։
«Նրանք նաև ընդգծել են Հորդանան գետի Արևմտյան ափում կայունության անհրաժեշտությունը», - նշել են Մեծ Բրիտանիայի վարչապետի գրասենյակից։
Քննարկման մեկ այլ թեմա է եղել Լա Մանշն ապօրինի հատող միգրանտների թվի կրճատման անհրաժեշտությունը։