Հետևեք մեզ։

ԱԺ-ում քննարկվել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում սահմանվող աջակցության ուղղություններն ու հարկային արտոնությունները

20:08, 11 նոյեմբեր 2024
ԱԺ-ում քննարկվել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում սահմանվող աջակցության ուղղություններն ու հարկային արտոնությունները
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում հավանության են արժանացել «Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» և «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերը:
 
 
Օրինագիծը ներկայացրել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը՝ ընդգծելով, որ նախագծերի փաթեթը ՀՀ կառավարության կողմից համարվել է անհետաձգելի: