Հետևեք մեզ։

ՀՀ նախագահի աշխատակազմից հերքել են Վահագն Խաչատուրյանի հոսպիտալացվելու մասին լուրերը

20:26, 11 նոյեմբեր 2024
ՀՀ նախագահի աշխատակազմից հերքել են Վահագն Խաչատուրյանի հոսպիտալացվելու մասին լուրերը

ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը հերքում է նախագահ Վահագն Խաչատուրյանի հոսպիտալացվելու վերաբերյալ մամուլում շրջանառվող լուրերը:

 

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աղասի Մարգարյանը հայտնեց, որ նախագահ Խաչատուրյանը նոյեմբերի 11-ին առավոտյան սովորականի պես ներկայացել է նախագահական նստավայր և անցել աշխատանքային պարտականությունների իրականացմանը:

 

«Նախագահն այժմ էլ գտնվում է աշխատավայրում և բնականոն կերպով շարունակում է իրականացնել իր աշխատանքը»,-ասաց Մարգարյանը: