Հետևեք մեզ։

Ֆրանսիա-Իսրայել ֆուտբոլային խաղի անվտանգությունը կապահովի 4000 ոստիկան

21:02, 11 նոյեմբեր 2024
Ֆրանսիա-Իսրայել ֆուտբոլային խաղի անվտանգությունը կապահովի 4000 ոստիկան

Փարիզը պատրաստվում է Ազգերի լիգայի շրջանակում ընդունել Ֆրանսիայի և Իսրայելի հավաքականների հանդիպումը։ Այն տեղի է ունենալու Ամստերդամում բռնությունների բռնկումից մեկ շաբաթ անց։

 

Այս մասին հաղորդում է The Associated Press գործակալությունը։ Ֆրանսիան և Իսրայելը նոյեմբերի 14-ին կանցկացնեն ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի խաղը, որին, ըստ Ելիսեյան պալատի, ներկա է գտնվելու նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ 2500 ոստիկան կտեղակայվի Փարիզի հյուսիսում գտնվող Ստադ դը Ֆրանս մարզադաշտի շուրջը, իսկ 1500-ը՝ Փարիզում և հանրային տրանսպորտում։ 

 

Փարիզի ոստիկանապետը հայտնել է, որ խաղին պատրաստվելիս ֆրանսիացի կազմակերպիչները կապ են պահպանում Իսրայելի իշխանությունների և անվտանգության ուժերի հետ։ Իսրայելի Ազգային անվտանգության խորհուրդն իր հերթին կոչ է արել հայրենակիցներին զերծ մնալ նոյեմբերի 14-ին Փարիզում պլանավորված ֆուտբոլի մրցախաղին, ինչպես նաև Եվրոպայում անցկացվող այլ միջոցառումների այցելելուց։

 

Վերլուծական