Արաբա-իսլամական գագաթնաժողովի արդյունքներով մասնակից երկրները որոշել են մոբիլիզացնել միջազգային աջակցությունը, որպեսզի հասնեն ՄԱԿ-ում Իսրայելի մասնակցության սառեցմանը: Այս մասին հայտնում է Al Arabiya-ն։
«Արաբա-իսլամական գագաթնաժողովի արդյունքներով փաստաթղթի նախագիծը ներառում է ՄԱԿ-ում Իսրայելի մասնակցության սառեցման համար միջազգային աջակցության մոբիլիզացիայի անհրաժեշտությունը, ինչպես նաեւ նախազգուշացում Մերձավոր Արեւելքի տարածաշրջանը կործանող էսկալացիայի վտանգի մասին», - հաղորդում է հեռուստաալիքը: