Իսրայելի պաշտպանության նորանշանակ նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ Լիբանանում հրադադար չի լինի։
«Ռիա Նովոստի»-ի հաղորդմամբ՝ Կացը նշել է, որ Իսրայելը կշարունակի հարձակվել Հեզբոլլահի վրա, քանի դեռ չի հասել իր բոլոր նպատակներին։
Հիշեցնենք, որ օրեր առաջ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն պաշտոնազրկել էր Իսրայելի պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրած Յոավ Գալանտին։