Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում անցկացվող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականի առաջատար Հովհաննես Բաչկովը (63,5 կգ) կանցկացնի քառորդ եզրափակիչի մենամարտը։ Նա կմենամարտի Թուրքիայի ներկայացուցիչ Կանլի Բիլգե Կագանի հետ։
Երեկոյան մրցահերթում ռինգ դուրս կգա Հայաստանի թիմի անդամ Գուրգեն Մադոյանը (67կգ), որի մրցակիցը մեկնարկային մենամարտում կլինի Տայպեյի ներկայացուցիչ Լին Յուն։