Վրաստանը շատ է ցանկանում, որ իր ակումբային ֆուտբոլը գրանցի հայկական ակումբային ֆուտբոլի արդյունքները: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՔՊ-ական պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը։
«Ֆուտբոլը ամենաանշնորհակալ գործերից մեկն է, այնտեղ միշտ կա պարտություն։ Ֆուտբոլը միայն Հայաստանի ազգային հավաքականը չէ, նույն «Փյունիկ»-ի, «Նոա»-ի խաղերն են»,- ասաց Գաբբրիելյանը։
Խոսելով ՀՖՖ ղեկավարության հրաժարականի պահանջի մասին՝ պատգամավորը նշեց, որր հրաժարական պահանջողներն ազատ են իրենց գործողություններում։
«ՀՖՖ-ն որևէ կապ չունի ՀՀ պետական կառավարման հետ, առանձին ՀԿ է։ Ես կարծում եմ՝ ՀՖՖ ղեկավարը պաշտոնավարում է իր ծրագրին համապատասխան, արդյունքներըմ այո, գոհացուցիչ չէ։ Բայց եթե քաղաքական միջամտություն լինի, մենք ընդհանրապես ֆուտբոլ չենք ունենա»,- ասաց պատգամավորը։