Հետևեք մեզ։

Ֆրանսիական կողմը պետք է վերջ դնի խաղաղությանը չնպաստող սադրիչ մտքերին. Ադրբեջանի ԱԳՆ

10:26, 06 մայիս 2023
Ֆրանսիական կողմը պետք է վերջ դնի խաղաղությանը չնպաստող սադրիչ մտքերին. Ադրբեջանի ԱԳՆ

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն մեկնաբանել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոնայի՝ «France Inter» հանրային ռադիոալիքին տված հարցազրույցում արած հայտարարությունները։

 

Խոսնակն ասել է հետևյալը.

 

«Ֆրանսիայի ԱԳ նախարարին ևս մեկ անգամ ուզում եմ հիշեցնել, որ Ղարաբաղի տարածաշրջանը միջազգայնորեն ճանաչված ինքնիշխան տարածք է և Ադրբեջանի բաղկացուցիչ մաս»։

 

Անդրադառնալով Ադրբեջանի կողմից Հակարիի կամրջի վրա ապօրինի տեղադրված անցակետին՝ խոսնակը նշել է․ «Ադրբեջանն իրականացնում է իր սահմանների պաշտպանությունը։ Ֆրանսիական կողմը պետք է վերջ դնի խաղաղությանն ու կայունությանը չնպաստող սադրիչ ու մտքերին»։

 

 

Նշենք, որ Ֆրանսիայի Հանրապետության Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոնան «France Inter» հանրային ռադիոալիքին տված հարցազրույցի ժամանակ պնդել է, որ դեպի Արցախ ճանապարհը փակ է, պահանջել է դրա շուտափույթ բացումը և ԼՂ-ն անվանել «անկլավ Ադրբեջանի կազմում»։

 

 

Հետևեք Hayastan.news-ի տելեգրամյան ալիքին՝ այստեղ