Հնդկաստանը Հայաստան է ուղարկել «Աքաշ» հակաօդային պաշտպանության զենիթահրթիռային համակարգի առաջին մարտկոցը։Այս մասին հաղորդում է The New Indian Express-ը՝ հղում անելով պաշտոնական աղբյուրներին։
2022 թվականին Հայաստանը պայմանագիր է կնքել Հնդկաստանի հետ՝ շուրջ 6000 ռուպի արժողությամբ 15 «Աքաշ» հրթիռային համակարգերի ձեռքբերման վերաբերյալ։
Նշենք, որ Հայաստանը դարձել է առաջին արտասահմանյան երկիրը, որը գնել է այս հրթիռային համակարգը։