Արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ) և Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ) երկրները ջանքեր կգործադրեն Իսրայելին զենքի մատակարարումը սահմանափակելու համար։
Այս մասին ասված է Էր Ռիադում գագաթնաժողովի հայտարարության նախագծում, հայտնում է սաուդյան Al Hadath հեռուստաալիքը։
Աղբյուրի համաձայն՝ փաստաթղթում նշվում է, որ գագաթնաժողովի մասնակիցները «կաշխատեն արգելել զենքի արտահանումը Իսրայել»։
Նշվում է, որ նրանք նույնպես ձգտելու են սառեցնել Իսրայելի անդամակցությունը ՄԱԿ-ին։