Հետևեք մեզ։

Հայ և ադրբեջանցի ինժեներների խումբը աշխատում է անդրսահմանային գետերի ջրային ռեսուրսների կառավարման սխեմայի վրա․ Բաքվում ԱՄՆ դեսպան

13:44, 12 նոյեմբեր 2024
Հայ և ադրբեջանցի ինժեներների խումբը աշխատում է անդրսահմանային գետերի ջրային ռեսուրսների կառավարման սխեմայի վրա․ Բաքվում ԱՄՆ դեսպան

Հայաստանից և Ադրբեջանից մի խումբ հիդրոլոգներ և ինժեներներ միասին աշխատում են տարածաշրջանի անդրսահմանային գետերի ջրային ռեսուրսների ինտեգրված կառավարման սխեմայի վրա:

 

Այս մասին հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մարկ Լիբբին։

 

Դեսպանը նշել է, որ Միացյալ Նահանգները ակտիվորեն աջակցում են վերոնշյալ խմբի աշխատանքներին։