Հետևեք մեզ։

ԱԳՆ գլխավոր քարտուղարը հանդիպել է Ստոկհոլմի միջազգային խաղաղության հետազոտությունների ինստիտուտի տնօրենի հետ

14:48, 12 նոյեմբեր 2024
ԱԳՆ գլխավոր քարտուղարը հանդիպել է Ստոկհոլմի միջազգային խաղաղության հետազոտությունների ինստիտուտի տնօրենի հետ

Նոյեմբերի 11-ին Ստոկհոլմում ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը հանդիպում է ունեցել Ստոկհոլմի միջազգային խաղաղության հետազոտությունների ինստիտուտի (SIPRI) տնօրեն Դեն Սմիթի հետ:

ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարը, ներկայացնելով Հարավային Կովկասում անվտանգային մարտահրավերները, ընդգծել է տարածաշրջանային կայունության պահպանման և միջազգային համագործակցության խթանմանն ուղղված Հայաստանի հանձնառությունը:

Հայաստանի՝ կայուն խաղաղությանը միտված նախաձեռնութունները ներկայացնելուն զուգահեռ, Դավիթ Կարապետյանը կարևորել է Ստոկհոլմի միջազգային խաղաղության հետազոտությունների ինստիտուտի հետ համագործակցությունը, մասնավորապես, անվտանգության դինամիկայի վերաբերյալ հետազոտությունների իրականացման և լարվածության աճին դիմակայելու ռազմավարությունների մշակման համատեքստում: