Հետևեք մեզ։

COP29-ը կարևոր իրադարձություն է Հարավային Կովկասի տարածաշրջանի համար․ Իրակլի Կոբախիձե

14:50, 12 նոյեմբեր 2024
COP29-ը կարևոր իրադարձություն է Հարավային Կովկասի տարածաշրջանի համար․ Իրակլի Կոբախիձե

Բաքվում անցկացվող կլիմայի փոփոխության հարցերով ՄԱԿ-ի համաժողովը կարևոր իրադարձություն է Հարավային Կովկասի տարածաշրջանի համար։ Այս մասին «X» հարթակում իր գրառման մեջ նշել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։

 

Կառավարության ղեկավարը նշել է, որ Վրաստանը հավատարիմ է մնում կլիմայական ճգնաժամի վերացման գաղափարին և շարունակում է արդյունավետ միջոցներ ձեռնարկել դրական փոփոխություններին աջակցելու համար։

 

«Ինձ համար պատիվ է մասնակցել Բաքվում ընթացող ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության համաժողովին։ Սա կարեւոր իրադարձություն է Հարավային Կովկասի տարածաշրջանի համար։ Մեր գործընկերների հետ մենք քննարկել ենք կլիմայի փոփոխության հետևանքով առաջացած մարտահրավերները և կայուն ապագայի արդյունավետ լուծումները: Վրաստանը հավատարիմ է մնում կլիմայական ճգնաժամի հաղթահարման գաղափարին և շարունակում է արդյունավետ միջոցներ ձեռնարկել դրական փոփոխություններին աջակցելու համար»,- ասել է վարչապետը։