Հետևեք մեզ։

Հաագայի դատարանը ՀՀ-ն ընդդեմ Ադրբեջանի գործով վճիռը կհրապարակի այսօր

15:19, 12 նոյեմբեր 2024
Հաագայի դատարանը ՀՀ-ն ընդդեմ Ադրբեջանի գործով վճիռը կհրապարակի այսօր

Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով՝ Բաքվի ներկայացրած նախնական առարկություների վերաբերյալ Արդարադատության միջազգային դատարանն իր վճիռը կհրապարակի այսօր՝ ժամը 18-ին:

Միջազգային իրավական հարցերի ՀՀ ներկայացուցիչը հայտնել էր, որ Հաագայի Խաղաղության պալատում այն կներկայացնի Դատարանի նախագահ, դատավոր Նավ-աֆ Սալամը: Մեր ներկայացուցիչը նաև հիշեցրել է, որ 2021 թվականի սեպտեմբերի 16-ին Հայաստանն Ադրբեջանի դեմ վարույթ էր նախաձեռնել՝ կապված «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» միջազգային կոնվենցիայի ենթադրյալ խախտումների հետ:

2023-ի ապրիլի 21-ին Ադրբեջանը ներկայացրեց նախնական առարկություններ՝ Դատարանի իրավասության վերաբերյալ և գործի վարույթը կասեցվեց մինչև Դատարանի որոշման հրապարակումը: 2023 թվականի ապրիլի 25-ի որոշմամբ, Հայաստանը ներկայացրեց իր գրավոր դիտարկումներն ու դիրքորոշումը Ադրբեջանի նախնական առարկությունների շուրջ:

Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով վճռի հրապարակումից անմիջապես հետո դատարանը կհրապարակի իր վճիռը՝ Ադրբեջանը ընդդեմ Հայաստանի գործով՝ Հայաստանի ներկայացրած նախնական առարկությունների վերաբերյալ: