Հետևեք մեզ։

Դեմ եմ կոռուպցիայի ցանկացած դրսևորմանը, հետևողական եմ լինելու արատավոր երևույթներն արմատախիլ անելուն․ Կենտրոն վարչական շրջանի ղեկավարը՝ ձերբակալությունների մասին

15:24, 12 նոյեմբեր 2024
Դեմ եմ կոռուպցիայի ցանկացած դրսևորմանը, հետևողական եմ լինելու արատավոր երևույթներն արմատախիլ անելուն․ Կենտրոն վարչական շրջանի  ղեկավարը՝ ձերբակալությունների մասին

Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Պետրոս Պետոյանն իր էջում անդրադարձել է Կոնտրոն վարչական շրջանի աշխատակազմում ձերբակալությունների թեմային:

Նա, մասնավորապես, գրել է. «Իրավապահ մարմինների կողմից այսօր գործողություններ են իրականացվել Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի առևտրի և սպասարկումների բաժնում։ Ըստ այդմ կան ձերբակալվածներ։

Հետևելով տեղի ունեցող իրադարձությունների ընթացքին՝ հավաստիացնում եմ, որ դեմ եմ աշխատանքային լիազորությունների չարաշահմանը և կոռուպցիայի ցանկացած դրսևորմանը։

Հավաստիացնում եմ, որ հետևողական եմ լինելու նման արատավոր երևույթները բացահայտելու և այն արմատախիլ անելու համար։

Թեմայի հետ կապված այլ  տեղեկություններ ճշտելու համար խնդրում եմ դիմել իրավապահ մարմինների մեր գործընկերներին»։

 

Կենտրոն վարչական շրջանի 4 աշխատակից է ձերբակալվել, որոնցից 3-ը՝ պաշտոնատար