Թուրքիան հայտ է ներկայացնում COP31-ը հյուրընկալելու համար: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Բաքվում կայացած Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի (COP29) Կողմերի համաժողովի 29-րդ նստաշրջանում ունեցած ելույթի ժամանակ։
Նա շնորհակալություն է հայտնել այն երկրներին, որոնք պաշտպանել են Թուրքիայի թեկնածությունը.
«Մենք սպասում ենք այլ երկրների աջակցությանը»,- ասել է Էրդողանը։