Հետևեք մեզ։

Անընդունելի կլինի Թրամփի հաղթանակը 2024 թ․-ի ընտրություններում․ Բայդեն

11:05, 06 մայիս 2023
Անընդունելի կլինի Թրամփի հաղթանակը 2024 թ․-ի ընտրություններում․ Բայդեն

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, թե անընդունելի կլինի իրեն նախորդած նախագահ Դոնալդ Թրամփի հաղթանակը 2024 թվականին կայանալիք ընտրություններում։

«Չի կարելի թույլ տալ, որ այդ ընտրություններում հաղթի այն մարդը, որը նախագահ էր 4 տարի առաջ»,-ասել է Բայդենը՝ MSNBC հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։

Հարցին՝ թե որն է իր և Դոնալդ Թրամփի տարբերությունը, Բայդենն ընդգծել է՝ «ամեն ինչը»։

ԱՄՆ-ում նախագահական ընտրությունները նշանակված են 2024 թվականի նոյեմբերին։ Ավելի վաղ գործող նախագահը հայտարարել էր, որ կմասնակցի ընտրություններին։ Նման մտադրության մասին տեղեկացրել է նաև Դոնալդ Թրամփը՝ դեռևս 2022 թվականին։