Հետևեք մեզ։

Լեհաստանի նախագահը Լուկաշենկոյի պատճառով հրաժարվել է COP-29ի մասնակիցների համատեղ լուսանկարից

16:28, 12 նոյեմբեր 2024
Լեհաստանի նախագահը Լուկաշենկոյի պատճառով հրաժարվել է COP-29ի մասնակիցների համատեղ լուսանկարից

Բաքվում ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի (COP-29) Կողմերի 29-րդ համաժողովի բացման արարողությանը Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան հրաժարվել է լուսանկարվել մասնակիցների համատեղ լուսանկարում, մերժման պատճառը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի ներկայությունն էր միջոցառմանը։ Այս մասին հայտնում է Interia պորտալը։

«Սա պարոն նախագահի գիտակցված որոշումն էր։ Դա ընտանեկան լուսանկար է, պարոն նախագահը որոշեց, որ չի ցանկանում ընտանեկան լուսանկար ունենալ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ»,- ասել է պորտալի զրուցակիցը։