Հետևեք մեզ։

Ամերիկյան հանրահայտ The White Stripes ռոք խումբը հրաժարվել է Թրամփի դեմ հայցից

16:38, 12 նոյեմբեր 2024
Ամերիկյան հանրահայտ The White Stripes ռոք խումբը հրաժարվել է Թրամփի դեմ հայցից

Ամերիկյան հանրահայտ The White Stripes ռոք խումբը հետ է վերցրել իր հայցն ընդդեմ ընտրություններում հաղթած ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ հանրապետականների նախընտրական քարոզարշավի ժամանակ նրա հայտնի Seven Nation Army երգի չարտոնված օգտագործման համար։ Այս մասին հայտնում է USA Today-ը՝ վկայակոչելով դատարանի փաստաթուղթը։


Սեպտեմբերի սկզբին The White Stripes-ը դատի է տվել Թրամփին նախընտրական արշավի ժամանակ իրենց երգի չարտոնված օգտագործման համար։ ԱՄՆ Courts News ծառայության կայքում տեղադրված հայցի տեքստի համաձայն՝ Թրամփի քարոզարշավը, առանց խմբի անդամների իմացության, սոցիալական ցանցերում հրապարակել է նրա՝ ինքնաթիռ նստելու տեսանյութը երաժշտությամբ, որը նույնական է եղել Seven Nation Army երգի հետ։