Հետևեք մեզ։

Բայրաքթարը խոսել է, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» մասին

17:24, 12 նոյեմբեր 2024
Բայրաքթարը խոսել է, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» մասին

«Զանգեզուրի միջանցքի բացումը կօգնի մեզ ավելացնել մեր ապրանքաշրջանառությունը Ադրբեջանի և այլ երկրների հետ»։ Այս մասին ադրբեջանական APA-ին տված իր հայտարարության մեջ ասել է Թուրքիայի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրաքթարը։

 

Նա նշել է, որ այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» բացումը մեծ նշանակություն ունի Թուրքիային և Ադրբեջանին կապելու առումով.

 

«Եթե Զանգեզուրի միջանցքը բացվի, ապա ոչ միայն էներգետիկ, այլև նյութատեխնիկական կապերը երկու երկրներին կմոտեցնեն միմյանց հետ։ Միևնույն ժամանակ, այս միջանցքի բացումը կարող է մեզ մեծ ներդրում տալ էներգետիկայի, հատկապես էլեկտրաէներգիայի ոլորտում։ Որովհետև մեզ կարող է հաջողվել Կասպից ծովում քամու հսկայական ներուժից արտադրված էլեկտրաէներգիան տեղափոխել Թուրքիա և Թուրքիայով Եվրոպա»,-ասել է նա։