ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այսօր այցելել է Երևանի մի շարք քոլեջներ և ուսումնարաններ՝ տեղում ծանոթանալու առկա պայմաններին, ընթացիկ գործունեությանը և խնդիրներին:
Արաքսիա Սվաջյանն այցելել է՝
Երևանի թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարան
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ պետական բժշկական քոլեջ
Առնո Բաբաջանյանի անվան պետական երաժշտամանկավարժական քոլեջ
Զարդարվեստի պետական արհեստագործական ուսումնարան
Շրջելով հաստատություններում՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալը հետաքրքրվել է ուսումնական գործընթացի կազմակերպման առանձնահատկություններով, պրակտիկաների անցկացման արդյունավետությամբ, ուսանողների հաճախելիությամբ, ուսումնական ծրագրերի նկատմամբ նրանց ցուցաբերած հետաքրքրվածությամբ, ինչպես նաև ուսումնական հաստատությունների շենքային պայմաններով՝ սկսած ջեռուցման համակարգի պատշաճ գործարկումից մինչև ճաշարանների առկայություն:
Այցի մանրամասները՝ https://escs.am/am/news/25605 կայքում։