Հետևեք մեզ։

Հաագայի դատարանը մերժեց Ադրբեջանի նախնական 2 առարկությունները ՝ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործի շրջանակում

18:44, 12 նոյեմբեր 2024
Հաագայի դատարանը մերժեց Ադրբեջանի նախնական 2 առարկությունները ՝ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործի շրջանակում


Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակը ողջունում է Արդարադատության միջազգային դատարանի 2024 թվականի նոյեմբերի 12-ի վճիռը, որով Դատարանը ամբողջությամբ մերժեց Ադրբեջանի ներկայացրած նախնական առարկությունները Խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվեցիայի շրջանակում ներկայացված Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով: 

 

Դատարանը մասնավորապես գտել է որ Կոնվենցիայի 22-րդ հոդվածով նախատեսված պայմանները պահպանվել են: Մասնավորապես՝ Հայաստանը բանակցել է բարեխղճորեն, բանակցվող հարցերի նկատմամբ կիրառելի է եղել կոնվենցիան և Հայաստանի կողմից գանգատ ներկայացնելու դրությամբ՝ 2021 թվականի սեպտեմբերի 16-ին, բանակցությունները ձախողված են եղել:

 

Դատարանը նաև ամբողջությամբ մերժեց Ադրբեջանի նախնական առարկությունները, որոնք վերաբերում էին դատարանի առարկայան իրավազորությանը (ratione materiae):  Մասնավորապես դատարանն արձանագրեց, որ Հայաստանի պահանջներ, որոնք վերաբերում են Ադրբեջանի կողմից էթնիկ հայերի սպանություններին, խոշտանգումներին և անմարդկային վերաբերմունքի դեպքերին, ինչպես նաև ազատազկումներին և բռնի անհետացումներին, բխում են կոնվենցիայից:

 

Վերլուծական