Հետևեք մեզ։

Մոլդովայում ՌԴ դեսպանին բողոքի նոտա է փոխանցվել՝ կապված ընտրական գործընթացին Մոսկվայի միջամտության հետ

19:05, 12 նոյեմբեր 2024
Մոլդովայում ՌԴ դեսպանին բողոքի նոտա է փոխանցվել՝ կապված ընտրական գործընթացին Մոսկվայի միջամտության հետ

Քիշնևում Ռուսաստանի դեսպան Օլեգ Օզերովին բողոքի նոտա է փոխանցվել՝ կապված Հանրապետությունում ընտրական գործընթացին Մոսկվայի միջամտության հետ՝ հայտնել են Մոլդովայի արտաքին գործերի նախարարությունից:

 

«Մոլդովայի ԱԳՆ-ն այսօր Ռուսաստանի Դաշնության դեսպան Օլեգ Օզերովին ԱԳՆ-ում կայացած հանդիպման ժամանակ վճռական բողոքի նոտա է հանձնել Հանրապետության ընտրական գործընթացին Ռուսաստանի Դաշնության անօրինական և կանխամտածված միջամտության կապակցությամբ՝ նախագահի ընտրության և սահմանադրական հանրաքվեի արդյունքները խեղաթյուրելու, Մոլդովայում ժողովրդավարական գործընթացը խափանելու և ապալեգիտիմացնելու նպատակով»,- ասված է ԱԳՆ կայքում հրապարակված հայտարարության մեջ:

 

Նախագահի ընտրության քվեարկության առաջին փուլից հետո ոստիկանությունը հայտարարել է, որ ռուսական «Պրոմսվյազբանկի» քարտերի միջոցով, իբր, Մոլդովա է մուտք գործել 39 մլն դոլար՝ ընտրողներին կաշառելու համար: Մոլդովայի գլխավոր դատախազ Իոն Մունտյանուն հայտարարել է, որ այդ գործով ձերբակալվել է 28 մարդ: