Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինին: Այս մասին տեղեկացնում են Կառավարության մամուլի ծառայությունից:
Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ամերիկյան երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերը, մտքեր են փոխանակվել տարածաշրջանային զարգացումների շուրջ: