Hayastan.news-ի տեղեկություններով՝ Արմավիրի Նալբանդյան գյուղում երեխայի նկատմամբ բռնության դեպք է գրանցվել։ «Պերճուհի և Արմեն Նալպանտյանների» անվան միջնակարգ դպրոց ՊՈԱԿ-ի նախակրթարանում դաստիարակը բռնություն է կիառել երեխայի նկատմամբ։ Նա դասի ժամանակ անկարգություն կատարելու համար անկյուն է կանգնեցրել նախակրթարանի սան 6-ամյա տղա երեխային, այնուհետև կպչուն ժապավենով փակել է վերջինիս բերանը, որպեսզի չխոսի: Երեխայի ինքնազգացողությունը վատացել է։
Աղբյուրի փոխանցմամբ՝ դեպքի մասին ծնողները հայտնել են իրավապահներին, դաստիարակչուհին հրավիրվել է բաժին։
Հետևեք Hayastan.news-ի տելեգրամյան ալիքին՝ այստեղ