ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը Նոյեմբերի 11-ին հրամանագիր է ստորագրել որում ասվում է.
Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի և 14-րդ հոդվածի.
Տիգրան ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ նշանակել Կատարի Պետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Դոհա)։
Նախագահի մեկ այլ հրամանագրով Եթովպիայի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սահակ ՍԱՐԳՍՅԱՆԸ, համատեղության կարգով, նշանակվել է Ուգանդայի Հանրապետությունում եւ Ռուանդայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Ադիս Աբեբա)։