Շվեդ էկոակտիվիստ Գրետա Թունբերգը Հայաստանում է: Այս մասին հայտնում է «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոնի» նախագահ Օլեգ Դուլգարյանը։
«Այսօր մեծ պատասխանատվությամբ և բավականությամբ, Հայաստան-Վրաստան սահմանին, գործընկերների հետ դիմավորեցի շվեդ էկոակտիվիստ Գրետա Թունբերգին , ով ժամանել է Հայաստան՝ բոյկոտելով Բաքվում անցկացվող COP29-ը»,- գրել է Դուլգարյանը։