Հայրենական պատերազմի մասնակից Մարգարիտա Սուդիլովսկայան վերջերս է նշել ծննդյան 100-ամյակը։ Տարիքը, սակայն, կնոջը չի խանգարում աշխատել․ գրում է kp.ru-ն։ Նա երեխաներին անգլերենի անվճար դասեր է տալիս։
Ուսուցչուհին անգլերեն է դասավանդել ավելի քան 70 տարի։ Նշում է, որ երբեք թոշակի չի անցել․ «Երևի դա է ինձ պահել, երբ աշխատում եմ, ինձ լավ եմ զգում,ինձ ծեր չեմ զգում, տրամադրությունս լավ է լինում, ոչ մի տեղս չի ցավում»,-նշում է պատերազմի մասնակից կինը։
Տեսանյութը՝ այստեղ։