Կազանում BRICS-ի գագաթնաժողովում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը դրական ազդակներ ստեղծեց բանակցությունները շարունակելու համար։ Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւը։
«Կազանում շատ արդյունավետ հանդիպում է եղել Ադրբեջանի Նախագահի և Հայաստանի վարչապետի միջև, և մեր մտադրությունն է շարունակել բանակցությունները՝ հիմնված այդ ազդակների վրա», - ասել է նա: