Hayastan.news-ի տեղեկություններով՝ Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի պարեկին ճանապարհային երթևեկության կանոնները խախտող վարորդի ուղևորը կաշառք է առաջարկել։ Պարեկային ծառայության ծառայողները նկատել են խախտումներ իրականացնող մեքենան, կանգնեցրել այն։ Մեքենայի ղեկին կին է եղել, ուղևորը պարեկին 20 000 դրամ կաշառք է առաջարկել խախտումը չարձանագրելու համար։ Hayastan.news-ի տեղեկություններով՝ կաշառք առաջարկող անձը բժիշկ է։
Հետևեք Hayastan.news-ի տելեգրամյան ալիքին՝ այստեղ