Հետևեք մեզ։

Հորս նման մարդու ձերբակալությունը հստակ ազդակ էր ողջ հայ ժողովրդին՝ ոչ մի հայ ապահով չէ․ Ռուբեն Վարդանյանի որդի

11:32, 13 նոյեմբեր 2024
Հորս նման մարդու ձերբակալությունը հստակ ազդակ էր ողջ հայ ժողովրդին՝ ոչ մի հայ ապահով չէ․ Ռուբեն Վարդանյանի որդի

 

Ես մարդասիրական աշխատանքով զբաղվող ամենահայտնի հայերից Ռուբեն Վարդանյանի որդին եմ, ով ներկայումս պատանդ է պահվում Բաքվում։ Հայրս երկար ու հաջողակ կարիերա է ունեցել բիզնեսում, և վերջին 15 տարիներին նա զբաղվում է մարդասիրական աշխատանքով, հատկապես Հայաստանում և Արցախում։ Այս մասին իր հայտարարության մեջ նշել է Բաքվում ապօրինաբար ազատազրկված Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի որդին։

 

2022 թվականի օգոստոսին նա որոշեց տեղափոխվել Արցախ՝ հաշվի առնելով իսկապես ծանր իրավիճակը, որում այն ​​ժամանակ հայտնվել էր 120 հազար հայ։ Նա այնտեղ ապրել է մեկ տարի։ Նա պետական ​​նախարարի պաշտոնը զբաղեցրել է երեք ամիս, սակայն նրա հիմնական ուշադրությունը հումանիտար խնդիրների ու կրթական ծրագրերի վրա էր: Մեկ տարի ապրել է արցախցիների հետ։ Իսկ այնտեղ գտնվելու վերջին ութ ամիսների ընթացքում նա պարզ տեղացի բնակիչ էր, զբաղված էր բազմաթիվ մարդասիրական բարեգործական ծրագրերով, չնայած այնտեղ տիրող ծանր իրավիճակին:

 

Իհարկե, ես անհանգստանում եմ հորս համար, բայց անհանգստանում եմ նաև մյուս բոլոր հայերի համար, ովքեր պահվում են Բաքվում։ Կարծում եմ, որ իմ հոր նման մարդու ձերբակալությունը շատ հստակ ազդակ էր ողջ հայ ժողովրդին՝ ոչ մի հայ ապահով չէ, սա կարող է պատահել ձեզանից յուրաքանչյուրի հետ։

 

Պետք է ավելի շատ խոսել քաղբանտարկյալների մասին։ Ես կարծում եմ, որ հաջորդ քայլը, որը մենք պետք է անենք, Ադրբեջանի վրա ճնշումների ավելացումն է։ Այդ գործողություններն անհրաժեշտ են, քանի որ բոլորս գիտենք, որ այն, ինչ կատարվում է, լիովին հակասում է միջազգային բոլոր նորմերին ու չափանիշներին։ Եվ մենք պետք է ցույց տանք Ադրբեջանին, որ նման պահվածքը չի կարելի հանդուրժել, հատկապես, եթե երկիրը ցանկանում է որոշակի դիրք զբաղեցնել միջազգային ասպարեզում»,- ասված է Դավիթ Վարդանյանիի հայտարարության մեջ։