Ազգային անվտանգության ծառայությունում 2024 թվականի բյուջետային տարվա ընթացքում ձեռնարկվել են բազմաթիվ բարեփոխումներ։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովում 2025 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ այս մասին ասաց Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։
«Այդ բարեփոխումները ներառում են սահմանային նոր ուղեկալների ստեղծում, տեսահսկման համակարգերի ներդրում, հանցագործությունների մասին հաղորդումների ընդունման և գրանցման սպասարկման կենտրոնների հիմնում, կիբեռանվտանգության ապահովման ծրագրեր,ահաբեկչության դեմ պայքարի միջոցառումներ, ինչպես նաև աշխատանքային ֆոնդի վերանայում և այլն, որոնց մի մասը կրում է շարունակական բնույթ, ինչով էլ պայմանավորված է բյուջետային հայտում համապատասխան ծախսերի ավելացման անհրաժեշտությունը»,- ասաց Քոչարյանը։
Քոչարյանը նաև հիշեցրեց վերջին շրջանում ԱԱԾ-ի բացահայտումները, որոնք, ըստ նրա, արդյունք են Ազգային անվտանգության ծառայության համակարգում իրականացված բարեփոխումների։