Վրաստանը պատրաստ է ավելի ակտիվ դեր խաղալ Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունների դյուրացման գործում, եթե դրա անհրաժեշտությունը առաջանա։ Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն Բաքվում COP29-ի շրջանակներում, հաղորդում են վրացական լրատվամիջոցները:
«Եթե անհրաժեշտություն կա, որ մենք ավելի ակտիվ դերակատարություն ունենանք Հայաստանի և Ադրբեջանի երկրների միջև բանակցությունները հեշտացնելու գործում, ապա մենք պատրաստ ենք դրան»,- հաղորդել է նա։