Հետևեք մեզ։

Պենտագոնը հայտարարել է Ուկրաինային օգնելու համար մնացած գումարի մասին

12:42, 13 նոյեմբեր 2024
Պենտագոնը հայտարարել է Ուկրաինային օգնելու համար մնացած գումարի մասին

Պենտագոնը ճշտել է մնացած գումարը, որը նախատեսված է Ուկրաինային ռազմական օգնություն ցուցաբերելու համար: Ընդհանուր առմամբ այն կազմում է 9,3 մլրդ դոլար (մոտ 8,8 մլրդ եվրո)։ Նոյեմբերի 12-ին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, ամերիկյան ռազմաօդային ուժերի գեներալ-մայոր Փեթ Ռայդերը։ Պենտագոնի խոսնակն ընդգծել է, որ ԱՄՆ-ն օգտագործելու է բոլոր հասանելի միջոցները Ուկրաինային օգնելու համար, նախքան ԱՄՆ նոր նախագահի թիմը կստանձնի երկրի կառավարումը։

Նոյեմբերի 1-ին Պենտագոնը հայտարարել է Կիևին 425 միլիոն դոլարի ռազմական օգնության հերթական հատկացման մասին: «Դա ԱՄՆ պաշտպանության նախարարության զինանոցներից Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնության 69-րդ տրանշն է»,- ասվում է հաղորդագրության մեջ: