Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինը այսօր՝ նոյեմբերի 13-ին այցելել է Ադրբեջան՝ մասնակցելու Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի (COP29) Կողմերի համաժողովի 29-րդ նստաշրջանին։
Հեյդար Ալիևի անվան միջազգային օդանավակայանում Միշուստինին ընդունել է Ադրբեջանի արդարադատության նախարար Ֆարիդ Ահմադովը և պաշտոնատար այլ անձինք։