Սյունեցի եմ, պարբերաբար լինում եմ սահմանում։ Այս մասին ԱԺ-ում հայտարարել է ՈՊ-ական պատգամավոր Կարեն Սարուխանյանը։
Նա նշել է վերջերս մարտական հենակետեր այցի մասին․
«Վերջերս պրոֆեսորադասախոսական կազմը նախարար Սուրեն Պապիկյանի հետ այցելել էին հենակետեր, բոլորը այն կարծիքին էին, որ եթե պատերազմ սկսի, Աստված ոչ անի, մենք, ես իմ ընտանիքը պետք է վերցնեմ, գնամ այնտեղ։
Այդպիսի հզոր հենակետեր են կառուցվում այսօր։ Ժամանակին երբ գնում էինք այդ հենակետերը․․․ չեմ ուզում անդրադառնամ։ Ամենայն պատասխանատվությամբ ասում եմ, եթե լինի պատերազմ, ամենաանվտանգ տեղը հենակետերն են, ես իմ ընտանիքի հետ գնալու եմ այնտեղ»,- ասել է Սարուխանյանը։