Այսօր՝ մայիսի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 10։30-ի սահմաններում Աշտարակ-Գյումրի ավտոճանապարհի 15 կմ հատվածում Ուջան գյուղի վարչական տարածքում բախվել են 36-ամյա Նարեկ Ալեքսանյանի վարած Opel Astra մակնիշի և 42-ամյա Հայկ Վարդանյանի վարած Honda մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես տեղեկացնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Opel-ի վարորդը քաղաքացիների օգնությամբ դուրս է բերվել ավտոմեքենայից և օպերատիվորեն ժամանած «Աշտարակ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն է ստացել, ապա տեղափոխվել «Աշտարակ» բժշկական կենտրոն։
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար Ծառայության Աշտարակի թիվ 19 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել Opel-ի գազաբալոնի փականը և տեղում իրականացրել հերթապահություն։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախվան հետևանքով Opel-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտամիջյան հատվածում։