Երեկ ձերբակալված Կենտրոն վարչական շրջանի 3 պաշտոնյան և մեկ անձը կալանավորվել են: Տեղեկությունը Hayastan.news-ի հետ զրույցում հաստատեց Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի խոսնակը:
«3 պաշտոնյան մեղադրվում են խմբով կաշառք ստանալու համար, մյուս անձը՝ այն տալու»,- հայտնեցին Հակակոռուպցիոն կոմիտեից: