Թուրքիան խզել է բոլոր կապերը Իսրայելի հետ: Այս մասին ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ադրբեջանից վերադառնալիս լրագրողներին տված իր հայտարարության մեջ։
«Ներկայումս մենք Իսրայելի հետ հարաբերություններ չունենք։ Մենք ոչ մի քայլ չենք ձեռնարկում այդ հարաբերությունները հետագայում բարելավելու համար»,- ասել է նա։
Պնդումները, թե Թուրքիայի կառավարությունը շարունակում է հարաբերությունները Իսրայելի հետ, Էրդողանն անվանել է «քաղաքականության կեղտոտ կողմ»։