Հնդկաստանի Չենայ քաղաքի օդանավակայանում ուղևորի ուղեբեռում հայտնաբերվել է 22 օձ։
FOX4-ի հաղորդմամբ՝ Մալազիայից Հնդկաստան ժամանած կնոջ ուղեբեռում օձերը եղել են պլաստիկ տարաներով, բացի օձերից ուղեբեռում եղել է նաև քամելեոն։
Հիշեցնենք, որ այս տարվա հունվարին նույն օդանավակայանում ուղևորի ուղեբեռից առգրավվել էր 45 գնդիկավոր պիթոն, երեք կրիա, երեք կապիկ և ութ օձ։
FOX4-ի հրապարակած տեսանյութը՝ այստեղ։