Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեն հայտարարել է, Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացում առկա դժվարությունների վերացումը կարևոր խնդիրներից է։
«Եթե մենք ցանկանում ենք ունենալ տեւական և արդար խաղաղություն, անկասկած, պետությունները պետք է հրաժարվեն միմյանց նկատմամբ իրենց հավակնություններից։ Սա գործընթաց է, եւ դժվար է ասել, թե այս գործընթացը ինչ ուղղությամբ կգնա։ Սակայն ադրբեջանական կողմի մտադրությունը տարածաշրջանում կայուն խաղաղություն ապահովելն է։ Այս ուղղությամբ անհրաժեշտ է օգտագործել բոլոր մեթոդներն ու բոլոր միջոցները» ,- ասել է նա։