Հետևեք մեզ։

Բաքվից հայտնում են՝ տեղեկություն չունեն՝ Հայաստանը կմասնակցի՞ COP29-ին, թե՞ ոչ

16:27, 13 նոյեմբեր 2024
Բաքվից հայտնում են՝ տեղեկություն չունեն՝ Հայաստանը կմասնակցի՞ COP29-ին, թե՞ ոչ

Ադրբեջանը COP29-ին մասնակցելու հրավեր է ուղարկել բոլոր անդամ երկրներին: Համապատասխան հրավեր է ուղարկվել նաեւ հայկական կողմին։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեն։

 

«Անշուշտ, դա իրենց սեփական ընտրությունն է։ Կգան, թե ոչ, տեղեկություն չունենք։ Միաժամանակ ուզում ենք նշել, որ կլիմայի փոփոխության հարցով այս միջոցառումը քաղաքականացնելու և մասնակցությունը համապատասխան պայմաններով պայմանավորելու հիմք չկա, դա անհիմն է։ Ադրբեջանական կողմը կարծում է, որ Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի Կողմերի համաժողովը պետք է ուղղված լինի մեր աշխարհին սպառնացող վտանգի վերացմանը՝ որպես կարևոր իրադարձություններից մեկը։ Այս իրադարձությունների քաղաքականացումը անընդունելի է» ,- ասել է Հաջիզադեն։