Հետևեք մեզ։

Խաղաղության պայմանագրի 1-2 հոդվածների շուրջ աշխատանքները շարունակվում են ավելի ինտենսիվ, համագործակցաբար. Արարատ Միրզոյան

16:58, 13 նոյեմբեր 2024
Խաղաղության պայմանագրի 1-2 հոդվածների շուրջ աշխատանքները շարունակվում են ավելի ինտենսիվ, համագործակցաբար. Արարատ Միրզոյան

Խաղաղության պայմանագրի շուրջ Հայաստանն ու Ադրբեջանը սկսել են ավելի կառուցողական աշխատել: Այս մասին այսօր ԱԺ-ում 2025թ․ պետբյուջեի քննարկման ժամանակ ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

 

«1-2 հոդվածների շուրջ աշխատանքները շարունակվում են ավելի ինտենսիվ, քան` նախորդ շրջանում: Ես կասեի` նույնիսկ ավելի համագործակցաբար, ավելի կառուցողական մթնոլորտում։ Կուզեի կրկին զգուշավոր լավատեսություն հայտնել, որ շատ մոտ ենք խաղաղության պայմանագրի վերջնական, համաձայնեցված տեքստ ունենալուն»,- նշեց Միրզոյանը։